Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի մոտավորապես ժամը՝ 21:00-ին․ փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամաբ հայտնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետի գործով որոշումը կհրապարակվի մոտավորապես ժամը՝ 21:00-ին։
«Քիչ առաջ ավարտվեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամաբ վարչական հսկողություն խափանման միջոցը կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդության քննությունը, Մասիվի դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ։ Դատարանում էլ ասացի, որ դատավոր Մելիքյանի հետ որևէ ազգակցական չունենք։ Նիստը դռնփակ էր և չեմ պատրաստվում ներկայացնել փաստարկների հատվածը, միայն այն կասեմ, որ քննիչն իր բանավոր դիրքորոշումը ներկայացնելիս նշեց, վերահաստատեց, որ վարչական վերահսկողության կիրառման ժամանակահատվածը ոչ թե առավոտյան ժամը 7-ից, այլ երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան 7-ն է պահանջում, այսինքն՝ ցերեկը Դավիթ Սարգսյանն ըստ քննիչի միջնորդության կարող է տնից դուրս գալ, ազատ լինել»,- ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ ներկայացրել են իրեց դիրքորոշումը և հայտնել, որ կտրականապես դեմ են այս միջնորդությանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան