Ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա
Համացանցում տարածվում է տեսանյութ Երևանի հասարակական տրանսպորտում վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին։
Ըստ դրա, ավտոբուսի վարորդը հայհոյելով ջրի շիշը շպրտում է ուղևորի վրա, ապա ուժով փորձում իջեցնել տրանսպորտից։
Ավելի վաղ քաղաքապետարանից հայտնել էին, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։ Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին