Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Իսախանյանը և կուրսանտ Արմեն Խաչատրյանը
Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշում են պաշտպանության նախարարությունից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 09։30-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել , հավանաբար կան զոհեր։ Պարզվել է, որ կործանվել է Յակ-52 ինքնաթիռը, կա 2 զոհ։
Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։
Հարակից հրապարակումներ`
- Կործանված ինքնաթիռի դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել
- Վթարված ինքնաթիռը Յակ-52 է
- Եղվարդի մոտ վթարված ԱՆ-2-ը ուսումնամարզական ինքնաթիռ է. ՊՆ
- ՆԳՆ. Եղվարդի մոտակայքում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են