Կործանված ինքնաթիռի դեպքի առթիվ քրեական վարույթ է հարուցվել
Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտիեց։
Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։
«Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնում են ՔԿ-ից։
Հարակից հրապարակումներ`
- Վթարված ինքնաթիռը Յակ-52 է
- Եղվարդի մոտ վթարված ԱՆ-2-ը ուսումնամարզական ինքնաթիռ է. ՊՆ
- ՆԳՆ. Եղվարդի մոտակայքում ԱՆ-2 ինքնաթիռ է կործանվել, կա 2 զոհ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան