Windows համակարգի խափանման պատճառով խնդիրներ են առաջացել օդանավակայաններում
Աշխարհի առաջատար ավիաընկերությունները՝ American Airlines-ը, Delta Airlines-ը, United Airlines-ը, Lufthansa-ն և այլք աշխատում են ընդհատումներով՝ ծրագրային խափանումների պատճառով: Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ նույն պատճառով ուշացումներ են նկատվում նաև օդանավակայաններում, քանի որ չեն կարողանում ստուգել ուղևորներին:
Վրաստանի օդանավակայանների միությունից փոխանցել են, որ երկրի օդանավակայանները կշարունակեն աշխատել առանց ընդհատումների։ Խնդրի պատճառով, սակայն Քութայիսից թռչող ինքնաթիռը չի կարողացել վայրեջք կատարել Բեռլինի (Գերմանիա) օդանավակայանում, փոխարենը վայրէջքն իրականացվել է Պոզնանում (Լեհաստան)։
Նշվում է, որ ավիաընկերություններից զատ ընդհատումներով են աշխատում տարեբեր երկրների բանկերը, հեռահաղորդակցական ընկերությունները, հեռուստառադիոհեռարձակողները։
Microsoft-ը տեղեկացնում է, որ ակտիվորեն աշխատում են Windows համակարգի լայնածավալ խափանումը վերացնելու ուղղությամբ։