Գառնիի ոստիկանապետին ծեծել են, Աբովյանի ոստիկանապետին մեքենայով 20 մետր քարշ տվել. Armlur
Armlur.am-ին հայտնի է դարձել, որ երկու օր առաջ միջադեպ է եղել Կոտայքի մարզում։ Իրավապահները ահազանգ են ստացել, որ Չարենցավանում խնջույքի ժամամակ մարդիկ իրար են ծեծում։
Արդյունքում, իրավապահները գնացել են դեպքի վայր ու սկսվել է իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել են ոստիկանության պաշտոնյաներին, նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան մեքենային կախված 20 մետր քարշ տալով վարել են մեքենան։
Իսկ Գառնի ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել։ Կան մեծ թվով ձերբակալվածներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան