Հասարակություն 17:29 20/07/2024 Հայաստան

Եղեգիսում ամեն օր երեկո «սպասում» են արջերին

Վայոց ձորի բնակավայրեր արջերն սկսել են  հաճախակի այցել։ Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանը Panorama.am-ին պատմեց, թե իրենց գյուղում արջերին սպասում են ամեն օր։

«Արջն արդեն դարձել է մեր առօրեայի մի մասը։ Մեկը չէ, երկուսը չէ, մշտապես կան և ամեն երեկո, ամեն գիշեր մտնում են բակեր, մարդկանց նեղություն տալիս։ Վերջին երկու ամսվա ընթացքում բավականին շատ դեպքեր են եղել։ Մի անգամ մի քանի գլուխ ոչխար կերան, մեկի ցուլիկը կերան, մի տղայի հետևից ընկավ արջը, տարանք հիվանդանոց։ Իսկ ամեն երեկոյան, ժամը ութից հետո դիմացի սարից իջնում են արջերը, հասնում գյուղի մեջ։ Գյուղի կենտրոնում աղբամաններ կան տեղադրված , դրանց հետևից է գալիս արջը, հիմնականում ՝ սննդի համար»,- ասաց բնակավայրի ղեկավարը՝ հավելելով, որ բնակիչների կրած նյութական վնասները բավականին մեծ են․

«Վերջերս մեկին 9-10 ոչխար վնասեց, եթե 50 հազար դրամով հաշվենք յուրաքանչյուրը, տեսեք որքան մեծ գումար է կազմում, մյուսի ցուլիկի 140-150 կգ միսը փչացրեց, մեղվափեթակերը, որտեղ հավ պատահեց տանում է, արդեն գոմերն է մտնում, ժողովուրդը վախենում է, խոզ էլ չեն պահում։ Անցած տարի հենց իմ բակում  մի գիշերում 5 փեթակ փչացրեց գցեղ մի կողմ, վերականգնել էլ հնարավոր չէր, ու այսպես շատերինը»։

Լուսանկարը՝ Եղեգիս գյուղից

Հարցին, թե արդյո՞ք տրվում է գյուղացիներին փոխահատուցում, Հարությունյանն ասաց․ 

«Փոխհատուցում տվողը չկա։ Մինչև հիմա ասում էին, որ հողերը պետք է վարձակալության կամ սեփականության իրավունքով հատկացվի ինչ-որ հիմնադրամի, որը հնարավոր չէր, քանի որ մարդկանց սեփականությունն էր ։ Շրջակա միջավայրի նախարարությունը հրաժարվեց , քանի որ գումար չի նախատեսում վճարելու համար։ Փոխհատուցում ո՛չ անցած տարի, ո՛չ էլ այս տարի ոչ մի կոպեկ չի ստացել գյուղացին։ Հիմա բերել են համայնքում տեղադրում են ֆոտովոլտային կայան, որ էլեկտրոէներգիա ստանան, իսկ ծախսված էներգիայի գումարի համայնքի կարիքները հոգան։ Այսինքն՝ այն գումարը, որով էներգիա էին գնելու, տնտեսված գումարի հաշվին բնակչության վնասի փոխհատուցում կատարվեն։ Համայնքի ղեկավարությունը փորձում է միջոցներ ձեռնարկել, բայց դե էն գումարները չկան, հատկացումներ չկան, քաշքշուկ է և  այս առումով կա մեծ դժգոհություն»։

Արջերից գյուղացիներին պաշտպանելու միակ միջոցը, Հարությունյանի համոզմամբ, կենդանու սննդի աղբյուրի ապահովումն է։

«Հիմա հատկացնում են էլեկտրական հովիվներ, բայց դա ամբողջ գյուղի համար չի լինի։ Ունի 150-200 մետր տրամագիծ, բայց խոսքը տասնյակ կիլոմետրերի մասին է,արջն ամեն օր նույն տեղով չի գալիս, որ հենց այդ հատվածը փակես։ Հետո մեկ արջ չի, խմբեր են։ Էլեկտրական հովիվների տեղադրումը մասնակի լուծում է։ Գյուղի այիգները  բա ինչ անենք, ծառ չի թողել, հիմա կեռասը, ազնավամորին, ծիրանն է հասունացել, բայց ժողովուրդը գրեթե եկամուտ չի կարողանում ստանալ , որովհետև արջն ուտում է։ Բացի դրանից, մի քանի հատ պտուղ ուտելու համար կարող ամբողջ ճյուղը ջարդել, իսկ եթե ծագերի հետ է ավելի վատ է իրավիճակը։ Մի խոսքով՝ ամբողջ աշնան վերջ այս իրավիճակն է, ընկույզով ավարտվում է արջի մուտքը գյուղ։ Ընկույզը վերացավ՝ արջերի մուտքը գյուղ նույնպես  վերանում է, իսկ գարնանաը հենց ձյունը հալչում է, առաջին կանաչի հետ արջերն էլ են դուրս գալիս։ Ես կարծում եմ, որ կենդանին պետք է սննդի բազա ունենա, որպեսզի գյուղ չմտնի։ Օրինակ՝ այս տարածքներում մանր եղջերավոր անասուններ չի պահվում, էն ժամանակ միայն Եղեգիս համայնքում կլիներ  1000 գլուխ ոչխար, եթե ոչ ավելի, մեկը վիրավորվում էր, մեկը սատկում էր մնում էր դաշտում, էս ամբողջը գազանի կեր էր, դեռ խոշոր եղջերավորների մասին չեմ ասում։ Հիմա չկան, վերացել են, իսկ արջը պետք է իր ստամոքսը պահի,թե չէ։ 1970-ականներին , երբ ասում էին, որ մի հովիվ արջ է տեսել, սենսացիա էր, իսկ հիմա ձագերով են գյուղեր իջնում»,- նշեց մեր զրուցակիցը։

Եղեգիս բնակավայրի վարչական ղեկավար Աշոտ Հարությունյանն ասում է՝ արջի գալուստի մասին ավետում են շները։

«Շներն սկսում են հաչել միասին, արդեն իմանում ենք, որ արջն եկել է ։ Մի ժամանակ մենք գիշերը մինչև լույս ոռոգում էինք իրականացնում, բայց հիմա ով ռիսկ կանի գնա հողամաս։ Օրը ցերեկով են մտնում հողամասեր։ Վախ կա ամեն դեպքում։

Կես կատակ կես լուրջ Հարությունյան ասում է, որ դրական բան ևս կա ՝ գիշերային գողություններ են վերացել։

«Մանր գողությունները վերացել են։ Հողամասում թողած գործիք կամ այլ իր հաջորդ առավոտյան գնում էին, տեսնում չկա, բայց հիմա ով է ռիսկ անում գիշերը գնա այնտեղ, որ մի բան էլ տանի»,- ասաց նա։

Բնակավայրի ղեկավարը նաև ընդգծեց, որ եթե լինի գյուղատնտեսական ապահովագրություն, ապա գյուղացիները կարող են օգտվել։ Ինքը ողջունել է Կառավարության այդ ծրագիրը, սակայն դեռևս սպասում են իրագործմանը։

 
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:54
35 մեքենա մնացել է արգելափակման մեջ
Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։08-ից սկսած ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ...
Աղբյուր` Panorama.am
09:37
Կերչում մազութով բեռնված նավերի վթարից հետո 21 անկած դելֆին են գտել
Կերչի նեղուցում տանկերի վթարի հետևանքով մազութի արտահոսքը հանգեցրել է դելֆինների մահվան: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»...
Աղբյուր` Panorama.am
09:05
Մերկասառույց, բուք, մառախուղ. Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Արագածոտնի մարզպետի պաշտոնի համար Փաշինյանը կարող է անգամ աճուրդ կազմակերպել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի աթոռի վրա արդեն «բազար» է գնում: Մարզպետի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ինչու էին իշխանական թիմում երեկ «բոցվում» Փաշինյանի վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Փաստ». Որոնք են եղել ամենաքննարկված նախագծերը
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստը» տարվա ընթացքում գրեթե յուրաքանչյուր համարում անդրադարձել է պետական տարբեր...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Ագրարային համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ագրարայինում մեծաքանակ կրճատումներ են սպասվում: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն ազատվել է աշխատանքից
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանի գնումների վարչության բաժինների պետերից մեկն...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Հրապարակ». Բարոյական նորմերի խախտման հարցում ՔՊ թիմում աժիոտաժ է եղել, ոմանք վախեցել են, որ իրենց կեղտոտ սպիտակեղենն էլ կհանրայնացվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից մեկը խուճապ է առաջացրել իշխող թիմում` այն շրջանակներում,...
Աղբյուր` Panorama.am
23:20
ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ,...
Աղբյուր` Panorama.am
23:06
Խոշոր ավտովթար՝ 4 մեքենայի մասնակցությամբ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ ՃՏՊ է տեղի ունեցլ Քուչակ գյուղի մոտակայքում։ «Դեկտեմբերի 27-ին, ժամը 18:20-ին Արագածոտնի...
Աղբյուր` Panorama.am
22:47
Ադրբեջանում ավիավթարի պատճառ են համարում ՌԴ-ի հետ փակ սահմանները. DW
Գերմանական «Դոյչե վելե» պարբերականը գրում է, որ «Հազարավոր ադրբեջանցի աշխատանքային միգրանտներ կանոնավոր կերպով մեկնում են...
Աղբյուր` Panorama.am
22:30
«Հայոց պատմության» 7-րդ դասարանի ընթերցումը վերահաստատեց իմ համոզմունքը, որ այն պետք է կոչվի «Հայաստանի պատմություն».Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ քովիդի պատճառով ընթերցել է«Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը և ներկայացրել...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանը չի նախատեսում սահմանափակել օդային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ
«Azerbaijan Arilines»-ի ինքնաթիռի կործանումից հետո Հայաստանի իշխանությունները չեն նախատեսում չեղարկել ավիաընկերությունների...
Աղբյուր` Panorama.am
21:38
Ողբերգական դեպք, «Hyundai Sonata»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը բժշկական կենտրոնում մահացել է
Դեկտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Սասուն Ղ.-ն իր վարած...
Աղբյուր` Panorama.am
21:10
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պայմանավորվել են վաղը հանդիպել քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ 1 ժամից ավելի տևած հանդիպումն ավարտվել է: Այս  մասին  NEWS.am-ին  հայտնեց հանդիպմանը մասնակցած...
Աղբյուր` Panorama.am
20:52
Բոլոր առողջ քննադատությունները մեզ պետք են ,շատ են պետք․ Ավինյանի մամուլի խոսնակ
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Վերջին մեկ տարվա ընթացքում մշտապես ուշ տուն գալը և ընտանիքի անդամների հետ...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ժամը 20:00-ի դրությամբ՝ ձյուն և բուք ավտոճանապարհներին
Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Ճամբարակի, Ջերմուկի, Թալինի, Անիի, Աշոցքի, Աշտարակի,...
Աղբյուր` Panorama.am
20:28
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են,...
Աղբյուր` Panorama.am
20:14
Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը դարձել են անորակ կառավարման օրինակ․ Դանիելյան
ՀՀԿ ԵԿ Ղեկավար Հենրիխ Դանիելյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը...
Աղբյուր` Panorama.am
19:59
Հայաստանում քննարկվում է 1056 կայքերի արգելափակման հարցը
Այսօր տեղի է ունեցել Ինտերնետի կառավարման խորհրդի նիստ, որը նվիրված էր Հայաստանում արգելափակումների օրենքին։ Այս մասին հայտնում է ՏՏ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Սուրեն Մանուկյանի հայտարարությունը կալանավայրից՝ հատուկ վերանայման բողոք ներկայացնելու մասին
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանը հայտարարություն է տարածել կալանավայրից։ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
19:33
Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության արտագնա նիստ
Դեկտեմբերի 27-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:25
Առանց դեպքի վայրի զննության զոհված զինծառայողների դիերը դուրս են բերվել․ փաստաբան
 «Այս պահի ցուցմունքը ինձ համար ուշագրավ էր այնքանով, որքանով, որ տուժող կողմին հետաքրքրում էր, թե ո՞վ է եղել դեպքի օրը՝ զոհված...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել է․ Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Հսկող դատախազի որոշմամբ՝ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքն այսօր փոխվել...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայաստանը 2,5 մլն դոլար կծախսի՝ պաշտպանվելու Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի արբիտրաժային գործով
Civilnet-ը գրում է․ «Հայաստանի կառավարությունը ավելի քան 2,5 մլն դոլար է ծախսելու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ)...
Աղբյուր` Panorama.am
18:45
Մատենադարանում բացվել է ավետարանիչների պատկերագրությանը և Սուրբ Ծննդյան թեմային նվիրված ցուցահանդես
Մատենադարանում բացվել է «Ավետող ձեռագրեր. Մատենադարանի սուրբգրային գանձարանը» ցուցադրությունը։  Մատենադարանի էջից...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հրաժարական տուր, գնա․ Կամենդատյանը՝ Ավինյանին
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը, անդրադառնալով Տիգրան Ավինյանի հոր ՝  ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն...
Աղբյուր` Panorama.am
18:40
Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ
«Ռազամաքաղաքական իշխանությունները բոլորն էլ իմացել են, որ այս հարցը պետք է այսպիսի ավարտ ունենա։ Բայց ինչի՞ գնով։ Մեր երեխաների՞»,-...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան
12:33 26/12/2024

Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}