200 հարցաքննություն. Ինչ է հայտնի Թրամփի վրա զինված հարձակում կատարած անձի մասին
Ավելի քան 200 հարցաքննությունների, ինտերնետում ու հեռախոսում որոնումների արդյունքնում մանրամասներ են պարզվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վրա կրակած անձի մասին. Թոմաս Մեթեյու Քրուքսը եղել է խելացի, միայնակ մարդ, որը մեծ հետաքրքրություն է ցուցաբերել զենքի նկատմամբ, հեռու է եղել քաղաքականության մասին խոսելուց։
CNN-ը գրում է, որ Քրուքսի այս դիմանկարի ձևավորումից հետո քննիչները տարակուսանքի մեջ են, չեն հասկանում, թե որն է եղել զինված հարձակման դրդապատճառը։
Նրանք ենթադրում են, որ հարձակման պահին չեզոքացված Քրուքսի մտադրությունները կարող են ավելի քիչ քաղաքական լինել, առավել հավանական է, որ նա ցանկացել է հարձակվել իր մոտ գտնվող ամենահայտնի թիրախի վրա:
Իրավապահները հիշեցնում են, որ քննությունը դեռևս վաղ փուլում է։ Որոշ առումներով Քրուքսը նման է տասնյակ երիտասարդների, որոնք վերջին տարիներին քաոս են առաջացրել երկրում տարբեր զենքերի միջոցով։ Նա մտերիմ քիչ ընկերներ է ունեցել, չի ունեցել հայացքներ, որոնք կարող են թույլ տալ ենթադրել, որ սպանությունը եղել է քաղաքական մոտիվներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ապագայում կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու կետերի շուրջ ու պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման