Ալիևին Արցախն ու Հայաստանը, իսկ հայերին` Նիկոլն ու լափամանը. Խաչիկ Գալստյան
«Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը գրում է.
«Դե ինչ, Ալիևը բացահայտեց իր «յոլդաշ» Նիկոլի հետ պայմանավորվածության հերթական արարը.
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ՀՀ և Ադրբեջանի համատեղ դիմումի հիման վրա։
Մի կառույցի լուծարում, որին էր միայն տրված Արցախյան հակամարտության վերջնական կարգավորման միջազգային մանդատը։
Մի կառույցի լուծարում, որի շրջանակներում էր 1992-ից սկսած ձևավորվել Արցախյան կարգավորման ինստիտուցիոնալ հիշողությունը։
Մի կառույցի լուծարում, որի բոլոր բանակցային փաստաթղթերում խոսվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որը խստորեն դատապարտում էր հիմնահարցի ուժային լուծման յուրաքանչյուր փորձ։
Բայց ի՞նչ սպասես մեկից, ով արդեն վաղուց է հրաժարվել Արցախից ու Արցախյան հիմնահարցից, որի խաղաղ կարգավորմանն էլ ուղղված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը։
Ինչպես ասում են, շատ արդար է. Ալիևին Արցախն ու Հայաստանը, իսկ հայերին` Նիկոլն ու լափամանը։
Հ. Գ. Այն նույն պահին, երբ հարևան պետության ղեկավարը թուրքական ծավալապաշտության նոր հայեցակարգն է աշխարհին մատուցում նավթագազային սոուսով, մեր երկրի ղեկավարը արձակուրդն է վայելում ու Բեռլինի փողոցներում հեծանիվ քշում, կարծես ինքը չի սարքել անտեր Հայաստան, ականջդ կանչի Սողոմոն Թեհլերյան»։
Հարակից հրապարակումներ`
- Ալիև. Համաձայնագիրը 80-90 տոկոսով համաձայնեցված է
- Վոլֆովիչ. Հայաստանը հրաժարվել է մասնակցել Մինսկի շքերթին՝ չնայած ուղարկած հրավերին
- Ադրբեջանի հետ բանակցությունները պիտի լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է. Բագրատ Սրբազան
- Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին