Իլոն Մասկն առաջարկել է տարիքային սահմանափակում սահմանել ԱՄՆ նախագահի թեկնածուների համար
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է սահմանափակել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար հավակնորդների տարիքը։
«Պետք է սահմանվի առավելագույն տարիքը (նախագահի թեկնածուների համար)»,- գրել է Իլոն Մասկը X սոցիալական ցանցի իր էջում։
Սպիտակ տան ներկայիս ղեկավար 81-ամյա Ջո Բայդենը ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահն է։ Գազետա.ռու-ն գրում է, որ վերջին շրջանում ամբողջ երկրում ակտիվացել են բանավեճերն այն մասին, թե արդյոք նա պետք է վերընտրվի իր մեծ տարիքի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին