«Մենք գնալով ավելի խոցելի ենք դառնում». փորձագետ
«Որքան շատ է փոխկապակցվածություն, այնքան մեծ է խոցելիությունը», - եզրակացրել է կիբերանվտանգության փորձագետ, Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Աքսել Լյոգեն նախօրեին տեղի ունեցած տեխնոլոգիական գլոբալ խափանումից հետո, որը ազդել էր ավիաընկերությունների, առողջապահական հաստատությունների և բազմաթիվ այլ կազմակերպությունների վրա ամբողջ աշխարհում:
Նշենք, որ խափանումը տեղի է ունեցել CrowdStrike հավելվածի սխալ թարմացումից հետո:
«Սա սովորական հակավիրուսային ծրագիր է, որը թարմացվել է, բայց պարզվեց, որ նոր թարմացումն այնքան էլ համատեղելի չէ Microsoft համակարգերի հետ։ Հետևաբար, ձեր առջև հայտնվեց կապույտ էկրան: Հակավիրուսը բարդ ծրագիր է, և Microsoft-ի համակարգը նույնպես պարզ չէ: Այսպիսով, երբ փորձում եք համատեղել այս երկու բաները, երբեմն չգիտեք, թե ինչ է լինելու:
Որքան փոխկապակցված ծրագրեր ունենանք, այնքան խոցելի ենք։ Քանի որ մենք շփվում ենք ավելի ու ավելի շատ ծրագրերի հետ, խնդիրների թիվը նույնպես կարող է աճել»,- Եվրանյուզին ասել է նա:
Մասնագետը հիշեցնում է, որ աշխարհում ոչ մի համակարգ 100%-ով ապահովված չէ, և նշում է, որ Եվրամիությունը երկար տարիներ բավականաչափ ներդրումներ չի կատարել կիբերանվտանգության ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Windows-ի գլոբալ խափանման պատճառով «Զվարթնոց»-ում գրանցվել են չվերթների ուշացումներ
- Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան