Կրիմինալ այսպիսի բում Հայաստանում մի քանի տասնամյակ չի եղել. Սուրենյանց
«Ճակատագրի հեգնանքով Արտակարգ իրավիճակների նախարարությունը լուծարվեց հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին: Այդ անունով նախարարություն այլևս չունենք, բայց «արտակարգ իրավիճակ» ռեժիմը քանակական և որակական այնպիսի աճ է արձանագրել, որ փաստացի ունենք «Արտակարգ իրավիճակների» Հայաստան»,-նշում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Նա ընդգծում է՝ կրիմինալ այսպիսի բում Հայաստանում մի քանի տասնամյակ չի եղել. քրեական աշխարհի հետ ասոցացվող մարդիկ քաղաքացիներին անպատիժ գնդակահարում են: Ու սա «օրինաչափ» է մի երկրում, որի ԱԺ նախագահը կարող է անպատիժ թքել քաղաքացու վրա կամ՝ եթե ՔՊ-ն կարող է ոստիկանության պահպանության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ արտադատարանական դատաստան տեսնել, ինչո՞ւ կրիմինալը չի կարող հանգստյան գոտում գնդակահարել քաղաքացու, ով «ճշտի» կանոններից «շեղվել» է:
«Երևանի կեսը հոսանք չունի, մյուս կեսը՝ ջուր:
Ամեն ինչ կարելի է բարդել ՀԷԿ-ի վթարի համար՝ քողարկելու համար այն փաստը, որ հեղափոխական իշխանությունը տապալել է բոլոր բարեփոխումները:
Ո՞նց հավատամ, որ ոստիկանությունը հասարակական կարգի, իմ անվտանգության պահապանն է, երբ քաղմասում հանցագործը ոստիկանի զենքով երկու ոստիկանների վրա է կրակում: Թերևս, ամերիկյան փողերով Ոստիկանությանը «բարեփոխել» են միայն ցուցարար և ընդդիմադիր խոշտանգելու նպատակով:
Արտակարգ իրավիճակների Հայաստանի վարչապետը անհոգ հեծանվավազքի մեջ է՝ հիմա էլ չափելով Բեռլինի ու Լոնդոնի փողոցները:
Նրա հեծանվային հոբբին անդադար զարգանում է՝ ուղիղ համեմատական Հայաստանում արձանագրված հանցագործությունների, ֆորսմաժորների աճին:
Հայաստանում կառավարում չկա, մանավանդ՝ Փաշինյանն ապրում է հեծանիվի «կյանքով ու ցավով»»,-գրում է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան