Թրամփը Զելենսկու հետ հեռախոսազրույցում ասել է՝ ընտրվելու դեպքում «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»
ԱՄՆ նախկին նախագահ և գալիք ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Truth սոցիալական ցանցում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մասին։
«Ես և Զելենսկին շատ լավ հեռախոսազրույց ունեցանք: Նա շնորհավորեց ինձ Միացյալ Նահանգների նախագահի հանրապետական թեկնածու դառնալու կապակցությամբ»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասվում է գրառման մեջ:
Թրամփի խոսքով, եթե ինքը հաղթի ընտրություններում, «կբերի խաղաղություն և վերջ կտա պատերազմին»։
«Երկու կողմերն էլ կարող են համախմբվել և բանակցել մի համաձայնության շուրջ, որը վերջ կտա բռնությանը և ճանապարհ կհարթի դեպի բարգավաճում»,- խոստացել է նախկին նախագահը։
Զելենսկին իր հերթին գրել է X սոցիալական ցանցում, որ ինքը Թրամփի հետ պայմանավորվել է ապագայում հանդիպման շուրջ՝ քննարկելու խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան