Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը․ Le Figaro
ինգշաբթի «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» հրապարակած զեկույցում արբանյակային պատկերների հիման վրա մանրամասն ներկայացվում է, որ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ԼՂ տարածքներում հայկական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը անհետանում է և ոչնչանում։ Նշված զեկույցը հիմնավորում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված «մշակութային ջարդը»։ Այս մասին գրում է ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթը։
«Լեռնային Ղարաբաղի հազարամյա ժառանգությունը վտանգի տակ է. Դա ոչ միայն 100,000 հայերի մտահոգությունն ու վախն է, ովքեր լքել են իրենց հողը 2023 թվականի սեպտեմբերին՝ Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո, այլ նաև «Իրավունքի և արդարադատության եվրոպական կենտրոնի» (ECLJ) դիտարկումը։
«Այս «լկտի և կործանարար (...) քաղաքականությամբ ավերածություն և ռևիզիոնիզմ է քարոզվում, որով ջնջում են Լեռնային Ղարաբաղի հայերի ժառանգությունը», - զգուշացնում է Ստրասբուրգում գործող կազմակերպությունը։
«Լեռնային Ղարաբաղը, որը հնագույն ժամանակներից ի վեր գրեթե մշտապես բնակեցված է եղել հայերով, Խորհրդային Միության փլուզումից ի վեր վիճելի տարածք է համարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այն ունի շուրջ 500 մշակութային վայր, որտեղ 6000 հայկական ժառանգության մնացորդներ կան:
2023 թվականի սեպտեմբերին ԼՂ ամբողջ տարածքն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, Բաքուն մերժում է օտարերկրյա դիտորդների մուտքը մշակութային վայրեր՝ չնայած Հայաստանի և միջազգային կառույցների բազմաթիվ խնդրանքներին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան