Ալիև. Համաձայնագիրը 80-90 տոկոսով համաձայնեցված է
«Արտաքին գործերի նախարարի՝ ինձ ներկայացրած տեղեկատվության համաձայն, խաղաղության համաձայնագրի տեքստը 80-90 տոկոսով համաձայնեցված է»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա մանրամասնել է, որ Հայաստանը ստիպված է եղել այդ համաձայնագրից հանել դրույթ ու տերմինաբանություն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, «ինչը ճանապարհը է բացել հարաբերությունների կարգացորման հետագա զարգացումների համար»։
Իլհամ Ալիևը նշել է, որ այս պահին երկու հարց բաց է մնում. «Առաջինը, Հայաստանը պետք է դրական արձագանքի մեր առաջարկին։ Երկրորդ՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է համատեղ դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանքով, քանի որ այս խումբը վերջին մի քանի տարիներին պրակտիկորեն չի գործել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին