Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության 5 անդամի լիազորությունը
Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամի լիազորությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վաղաժամ դադարել են Նիկոլայ Գևորգի Ղազարյանի, Հարություն Հմայակի Նիկողոսյանի, Երվանդ Սամվելի Խանամիրյանի, Աղասի Գրիգորի Մաթևոսյանի և Հասմիկ Ստեփանի Ստեփանյանի լիազորությունները:
Օրենքի շրջանակներում նրանց ավագանու կազմում փոխարինելու են Անժելա Գևորգի Մաթոսյանը, Նարեկ Հովհաննեսի Բեգզադյանը, Վոլոդյա Գառնիկի Հակոբյանը, Հայկ Ստեփանի Ստեփանյանը, Պարգև Տիգրանի Գևորգյանը:
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հրավիրած նիստում ավագանու մանդատները հանձնվել են խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին:
«Տեղի ունեցածը զուտ քաղաքական պրոցես է: Ինչպես հայտնի է, մենք կոալիցիոն հուշագիրը խզել ենք և հանդես ենք գալիս որպես ընդդիմադիր խմբակցություն: Հենց այս տրամաբանության մեջ որոշակի վերադասավորումներ ենք կատարել: Ուզում ենք, որ խմբակցության աշխատանքը շատ ավելի արդյունավետ և որպես ընդդիմություն ավելի ամուր դառնա: Ես համարում եմ, որ մենք նախկին կազմով էլ լավ ենք աշխատել, հիմա էլ ավելի լավ ենք աշխատելու ի շահ գյումրեցու: Մենք մեր 11 մանդատով շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը»,-լրագրողների հետ զրույցում տեղի ունեցած փոփոխությունները պարզաբանել է Քնարիկ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան