Պայթյուն՝ Կապանում գտնվող, ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում. կա զոհ
Այսօր՝ հուլիսի 20-ին, ողբեգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 19:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարաության ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Կապանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կապան քաղաքում գտնվող ՀՀ ՊՆ-ին պատկանող հրաձգարանում դի կա:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի ռազմական ոստիկանության վարչության ծառայողները՝ ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության և Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները:
Վերջիններս սահմանազատել են տարածքը, տեղում աշխատում են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչներն ու փորձաքրեագետները: Ոստիկաններն ու քննիչները հրաձգարանի տարածքում հայտնաբերել են տղամարդու դի:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել պայթյուն, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Դեպքի փաստով Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Հնարավոր է՝ նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան