«Իմնեմնիմի»-ի այսօրվա հյուրը ֆերմեր Հարություն Մնացականյանն է
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա՝ 116 թողարկման հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը և բժիշկ Գևորգ Գրիգորյանը։ Հյուրը ֆերմեր, գործարար Հարություն Մնացականյանն է։
Էողարկումը կմեկնարկի հուլիսի 20-ին, ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում։
Հիշեցնենք, որ «Իմնեմնիմի» պոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության ենթարկելու համար երկու ամիս անազատության մեջ անցկացրած Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ էին արձակվել մայիսի 21-ին։ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրի դատավոր Արման Հովհաննիսյանի որոշմամբ, խափանման միջոց կալանքը վերացվել է, նրանց նկատմամբ ընտրվել է վարչական վերահսկողություն, նրանք երեք ամիս չեն կարող վարել «Իմնեմնիմի»-ն կամ որևէ այլ հաղորդում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխած դատավորը հայտնվել է իշխանությունների թիրախում
- Նարեկ Սամսոնյանը չի կալանավորվի
- Վազգեն Սաղաթելյանը կմնա ազատության մեջ
- Ի՞նչ պետք է ասեմ Սամսոնյանին ու Սաղաթելյանին, ովքեր երկու ամիս բանտարկված էին. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
- Եկել ասում են՝ էս տղերքը պետք է կալանավորված լինեին, տեսնում ենք ու ներվայնանում․ Վազգեն Սաղաթելյան
- Վազգեն Սաղաթելյան. Հանրային մեղադրողը պետք է ընդունի, իր մտավախությունները չեն իրականացել, ես չեմ փախել
- Նարեկ Սամսոնյան. Այս գործը մեզ լռեցնելու մասին է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան