«Հրապարակ». Ինչու է տապալվել Լոնդոնում Ալիև–Փաշինյան հանդիպումը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանական կուլիսներում խոսում են, որ Լոնդոնում Ալիև–Փաշինյան հանդիպումը տապալվել է, քանի որ Փաշինյանը որոշել է ատամ ցույց տալ իրեն «ծանր զիջումների» դրդող հավաքական Արևմուտքին, այս պարագայում` Մեծ Բրիտանիային: Ըստ որոշ լուրերի, երկկողմ հանդիպումից նա հրաժարվել է միայն այն պատճառով, որ Ալիևը պնդել է, որ հանդիպմանը մասնակցի նաև ընդգծված ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը։ Ծանր զիջումների վերաբերյալ Միլլերի հորդորից հետո հայկական կողմի մոտ կասկածներ չկան, որ այս ֆորմատում էլ էին ՀՀ ղեկավարին պատին դեմ տալու։ Անգամ պաշտոնական հաղորդագրություններով է պաշտոնական Երևանը դա հասկացրել։
Ադրբեջանի նախագահի՝ արտաքին հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը, հիշեցնենք, հայտարարել էր, որ «հանդիպումն առաջարկել է բրիտանական կողմը», և «Հայաստանի վարչապետի հրաժարումը դրանից նահանջ է խաղաղության օրակարգից»:
ՀՀ ԱԳՆ-ի անունից խոսնակը պատասխանել է, թե հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում` ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ «Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- նշել էր խոսնակը։
Կուլիսային իրադարձություններից անտեղյակ մարդուն կթվա, թե կողմերից մեկը ստում է, բայց շան գլուխն այլ տեղում է թաղված»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում
- «Հրապարակ». Մեր ուշադրությունը գրավեց «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը ՍԱՏՄ-ի պատասխանի նախաբան
- «Փաստ». Տիգրան Ավինյանը էլեկտրական մեքենաների «սիրահար» է
- «Հրապարակ». Վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը
- «Հրապարակ». Ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը ԵՄ դեսպանին փոխանցելու համար կանչվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան