«Հրապարակ». Մեր ուշադրությունը գրավեց «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը ՍԱՏՄ-ի պատասխանի նախաբան
«Հրապարակ». ՍԱՏՄ-ի պատասխանը «Ռոսսելխոզնադզորի» որոշմանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք հուլիսի 17-ին հրապարակել էինք «Ռոսսելխոզնադզորի» նամակը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, որով տեղեկացրել էին, որ հուլիսի 15-ից արգելում են հայկական որոշ պտուղ-բանջարեղենի ներմուծումը, քանի որ պեստիցիդներ են հայտնաբերել: Գրել էինք, որ դա քաղաքական որոշում է, ինչպես տարիներ առաջ արգելեցին վրացական գինիները:
Երեկ ՀՀ ՍԱՏՄ-ն արձագանքեց այդ գրությանը` ասելով, որ «վերահսկողական միջոցառումներ է սկսել»: Բայց մեր ուշադրությունը գրավեց պատասխանի նախաբանը. պարզվում է՝ հուլիսի 4-ին կազմված նամակը, որտեղ ասվում է, որ հուլիսի 15-ից հայաստանյան 16 ընկերությունների «արտադրանքի մատակարարումը ժամանակավորապես սահմանափակելու» որոշում է կայացվել, «Ռոսսելխոզնադզորը» փոխանցել է հուլիսի 17-ին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Տիգրան Ավինյանը էլեկտրական մեքենաների «սիրահար» է
- «Հրապարակ». Վերջին տարիներին առավել ողբերգական է Ագրարային համալսարանի վիճակը
- «Հրապարակ». Ոստիկանական բռնության հետևանքով քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը ԵՄ դեսպանին փոխանցելու համար կանչվել է ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան