Գյումրիի «Սև Ամրոց»-ում կայացել է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց Շախմատի աշխարհի անհատական առաջնության բացումը
Գյումրի քաղաքի «Սև Ամրոց» հուշահամալիրում տեղի է ունեցել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց 23-րդ Շախմատի Աշխարհի Անհատական Առաջնության բացման արարողությանը:
«Այս առաջնությունը ավելին է քան մրցակցությունը, քանի որ կոտրում է հասարակական պատնեշները և ապացուցում անհատների հսկայական կարողություններն ու ներուժը, որոնք դիմակայել են կյանքի դժվարություններին՝ մարտահրավերները վերածելով հնարավորությունների:
Պահատական չէ, որ մրցաշարի իրականացման համար որոշում ընդունվեց անցկացնել այն հենց Գյումրի քաղաքում, քանի որ 2024 թվականին Գյումրին համարվել է սպորտային մայրաքաղաք:
Եվ հպարտությամբ կարող ենք ազդարարել, որ այս առաջնության շնորհիվ Գյումրի քաղաքն այս տարի հյուրընկալելու է շուրջ 14 երկրների 52 շախմատիստներին»,- նշում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին