Օկուպացված Շուշիում Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել հայկական Սփյուռքի հասցեին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Շուշիում Ադրբեջանը մեդիաֆորում է անցկացնում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առիթը բաց չի թողել քննադատելու արևմտյան մամուլին ու հայկական սփյուռքին։
«Երբեմն մեզ զարմացնում է, որ Ադրբեջանի մասին միջազգային լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը։ Այսինքն՝ մենք երկար տարիներ եղել ենք փաստերի մանիպուլյացիայի, կեղծ պատմությունների զոհ։ Դրանցից մեկը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն էր և ողջ հայկական սփյուռքի մոբիլիզացիան։ Հայամետ քաղաքական գործիչներն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հարձակվել են Ադրբեջանի վրա, կեղծ տեղեկություններ են տարածել Ադրբեջանի մասին և Ադրբեջանին ներկայացրել իրականությունից հեռու կերպարով»,-«Ռիա Նովոստի» գործակալության փոպանցմամբ, նշել է նա։
Մեդիաֆորումին մասնակցում են 50 երկրների 150 հյուրեր, այդ թվում 30 երկրներից տեղեկատվական գործակալությունների ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան