Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ. Հաջիև
«Բաքուն Երևանին առաջարկում է նախքան խաղաղության պայմանագրի կնքում, համաձայնության գալ բարիդրացիական հարաբերությունների հիմնարար սկզբունքների շուրջ»,- այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հայտարարել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Շուշիում տեղի ունեցած Երկրորդ համաշխարհային մեդիա ֆորումին։
«Դեռ 2021 թվականին, որպես միջանկյալ տարբերակ, մենք առաջարկում էինք, որ Հայաստանը համաձայնի հիմնարար սկզբունքների շուրջ։ Այս սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև»,- նշել է նա։
Միաժամանակ Հաջիևը նշել է. «Հայաստանի Սահմանադրությունը, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, պետք է փոխվի, քանի որ այն ուղղակի տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի դեմ»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Մակրոնի ու Շուլցի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
- Փաշինյանը չի արձագանքել խաղաղության պայմանագրի մասին հարցին, Ալիևը բութն է վեր պարզել
- Մեր Սահմանադրության թե՛ նախաբանը, թե՛ 1-ին, 2-րդ հոդվածները որևէ կեպ Հայաստանի կենսական շահերի դեմ չեն կարող օգտագործվել․ Մարուքյան
- Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու. Իոաննիսյան
- Սուրենյանց. Սահմանադրության փոփոխության հարցը շատ շուտով Երևանի առաջ դնելու է ոչ միայն Բաքուն, այլ նաև Արևմուտքը
- Մենք այսօր ունենք Սահմանադրության օր, բայց չունենք երկրում սահմանադրականություն․ սահմանադրագետ
- ՀՀ սահմանադրության օրը ցավով պիտի արձանագրենք, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է․ Մելիքյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին