Նոր ռիսկեր` Հայաստանի համար. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Ումով ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը կփոխարինի Բայդենին և արդյո՞ք այդ թեկնածուն կարող է մրցունակ լինել Թրսմփին՝ դա հարց է, որը հուզում է առավելապես ու առաջին հերթին՝ ամերիկացիներին:
Իսկ մեզ այլ խնդիր պետք է մտահոգի՝ անկախ այն հանգամանքից, որ Բայդենը պաշտոնավարելու է մինչև հաջորդ տարվա հունվարի երրորդ տասնօրյակը, նրա վարչակազմն այլևս որևէ հեղինակություն չի վայելելու միջազգային հարաբերություններում:
Կարևոր չէ՝ ինչպես ենք վերաբերում ԱՄՆ-ին. չնայած նրա թուլացած դիրքերին՝ նա մնում է աշխարհի թիվ մեկ գերտերությունը:
Ըստ այդմ, ԱՄՆ ներքաղաքական տուրբուլենտությունը բերելու է նրան, որ մեր տարածաշրջանում ևս թուլանալու է նրա ազդեցությունը, ներգրավվածությունը՝ դրանից բխող նոր ռիսկերով: Մանավանդ, որ Փաշինյանի իշխանությունը «բոլոր ձվերը» դրել էր Բայդենի վարչակազմի «զամբյուղի» մեջ»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին