Մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք. Բագրատ Սրբազան
«Փոխվել է մեր մարտավարությունը, մինչև սեպտեմբեր հավաքագրման շրջանն է, իսկ սեպտեմբերի սկզբին տեղի կունենա մեծ հավաք»,- Նորատուսում բնակիչների հետ հանդիպմանն ասել է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշել է. «Այս պայքարը կմեռնի միայն այն ժամանակ, երբ ես և մեզանից յուրաքանչյուրս մեռած կլինենք։
Մեր շարժումն իր բովանդակությամբ ու էությամբ չարիքի դեմ պայքար է՝ հանուն բարիքի։ Շարժումը միտված է նեռին, որը նստած է կառավարությունում, հեռացնելուն։ Նա ուր գնացել է, աղետ է բերել։ Ամենամեծ աղետը Վարդենիսում իր պարն էր զինվորների հետ, ինչից ընդամենը մի 20 հետո տղաները մոխրացան։ Տիկտոկում սեղանի վրա ջուր էր լցնում, որոշ ժամանակ հետո Ալավերդիում ու Տավուշում ջրհեղեղ եղավ։ Այդ մարդը կախարդ է ու նեռ։ Կախարդ, գուշակ, թուղթ ու գիր անող են այդ մարդիկ կանչում իրենց տուն»։