Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտարարելով նախագահական մրցապայքարից դուրս գալու իր որոշման մասին, ասել է, որ լիովին պաշտպանում է փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։
«Այսօր ուզում եմ իմ լիակատար աջակցությունը հայտնել, որպեսզի նա լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն: Դեմոկրատներ, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին. Եկեք անենք դա»,- նշված է Բայդենի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ 2020 թվականին իր առաջին որոշումն էր ընտրել Քամալա Հարրիսին որպես իր փոխնախագահ. «Եվ դա իմ կայացրած լավագույն որոշումն է եղել»։
Հիշեցնենք, որ Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը։
«Կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից կլինի, որ ես հեռանամ պաշտոնից և կենտրոնանամ իմ պաշտոնավարման մնացած ժամկետում նախագահի պաշտոնը զբաղեցնելու վրա», - հայտարարել էր Բայդենը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահան ընտրությունները նոյեմբերին են։ «Հանրապետական» կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու։
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը հայտարարել է՝ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից
- «Հանրապետական» կուսակցությունը Թրամփին պաշտոնապես առաջադրել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան