Այսինքն մենք մեզո՞վ ջրած կանաչի ենք ուտում. Բանջարեղենի որակի մասին քննարկում «Իմնեմնիմի»-ում
«Քաղցկեղի մահացության ցուցանիշով մենք աշխարհում առաջին տեղում ենք, 100 հազար բնակչի հաշվով 400 հազար քաղցկեղով հիվանդ ունենք։ Դրա պատճառների թվում է նաև սննդի որակը»,- «Իմնեմնիմի» փոդքասթի 116 թողարկման ժամանակ ասաց ֆերմեր Հարություն Մնացականյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական խնձորի ու լոլիլի ներկրման արգելքի մասին տեղեկատվությանը։
Նրա խոսքով, մեր երկրում աճեցրած կարտոֆիլի մեջ հայտնաբերել են ազոտի մեծ քանակություն, որը թույլատրելիի շեմը գերազանցում է 50 անգամ։
Հաղորդման բժիշկ Գևորգ Գրիգորյանը նկատեց, սա շատ վտանգավոր է, քանի որ կարտոֆիլը մեծ քանակությամբ օգտագործում են բնակչության տարբեր տարիքային խմբեր։
«Էկոկենտրոնը ստուգում էր արել կանաչիի վերաբերյալ։ Հայտնաբերել էին, որ ծծումբը մի քանի անգամ գերազանցումէ թույլատրելի շեմը։ Պարզվել էր, որ այդտեղի ժողովուրդը կոյուղաջրով են ջրել, ծծումբը մեզից անցել է կանաչուն»,-շարունակեց Մնացականյանը։
«Այսինքն, մենք մեզո՞վ ջրած կանաչի ենք ուտում»,-հարցրեց բժիշկ Գևորգ Գրիգորյանը։
«Որոշ տարածաշրջաններում աճեցրածը այո, սա պետական մարմինների անգործության, վերահսկողության բացակայության հետևանք էր։ Սննդի անվտանգության ոլորտը, գյուղատնտեսության ոլորտն ունի այնպիսի բաղադրիչներ, որոնց մասին, անվտանգության նկատառումներից ելնելով, ես չեմ կարող բարձրաձայնել։ Հիմա հասարակ բան ասեմ, Հայաստանից կովի մսի ներմուծումը Ռուսաստան 2016թ. արգելված է հիվանդության պատճառով»,-ասաց ֆերմերը։
Նա նշեց, որ Ռուսաստանն արգելել է նաև ելակի ներմուծումը Հայստանից թրիփս կոչվող վնասատուի պատճառով, ինչի հետևանքով այդ խմբաքանակները ցածր գնով վաճառվել են հայաստանյան շուկայում։