Հայաստանի հետ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով. Ալիևի օգնական
«Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին՝ համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով»,-այս մասին ասել է Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Ըստ նրա, Մինսկի խումբը պահպելու կարիք չկա։
«Մինսկի խումբը պահպելու կարիք չկա։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Հաջիևը։
ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԱՄՆ, Ֆրանսիա, ՌԴ) զբաղվում էր Արցախյան հակամարտության խնդրի խաղաղ լուծման գործընթացով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան