Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը՝ Հովհաննես Հարությունյանին. «Հայաստան» խմբակցություն
ԱԺ «Հայաստան» խմբակցութունը ցավակցություն և զորակցություն է հայտնում Հովհաննես Հարությունյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին։
«Մեծ վշտով տեղեկացանք «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, պայքարի առաջամարտիկ Հովհաննես Հարությունյանի անժամանակ մահվան մասին:
Մահը բոլորիցս խլեց նվիրյալ զինակցին և պայքարի գաղափարական ընկերոջը:
Կիսելով կորստի անասելի ցավը` մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»,- նշում են «Հայաստան» խմբակցությունից։
Հիշեցնենք, որ 31 տարեկանում մահացել է «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, ակտիվիստ, Տնտեսագիտական համալսարանի ուսխորհրդի նախկին նախագահն էր, «Առաջ» կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նախագահ Հովհաննես Հարությունյանը։