Մեկ տարում ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ են հանգրվանել Մատենադարանում
Մատենադարանում բացվել է «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումներ» խորագրով ցուցադրությունը, որը նշանավորվել է երկու նոր ձեռագրերի մուտքով։
«Հավաքչական գործունեությունը բոլոր ժամանակներում եղել է Մատենադարանի առաքելությունը։ Եվ այդ առումով բավական արդյունավետ է եղել նաև 2023 թ. հուլիսից-2024 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածը. ավելի քան 40 միավոր բացառիկ ձեռագրեր, հնագույն պատառիկներ ու լուսանկարներ, առանձնապես արժեքավոր ու հազվագյուտ փաստաթղթեր հանգրվանել են Մատենադարանում, որոնցից հատընտիր նմուշներ ներկայացված են ցուցադրությանը։
Մատանադարան մուտք գործած ամեն մի ձեռագիր հերթական վավերացումն է հավաքական հիշողության անընդմեջության:
Համալրումներն արդյունք են պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և բարերար անհատների հետ սերտ համագործակցության, Մատենադարանի սեփական միջոցների հաշվին աննախադեպ ձեռքբերումների, հանրային իրազեկման և տեղեկատվական արշավների իրականացման նոր ռազմավարության:
Վերջին ընծայաբերումը եղել է Ֆիլադելֆիայի Հայ նահատակաց եկեղեցու կողմից»,- նշում են Մատենադարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան