Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթաժողովին
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP29 կլիմայական գագաթաժողովին։ The National-ի հաղորդմամաբ, այս մասին կիրակի օրը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա լրագրողներին հայտնել է, որ հրավեր է ուղարկվել Երեւան։
«Հրավերն ուղարկվել է խաղաղ գործընթացի ֆոնին, որի նպատակն է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև տասնամյակներ շարունակվող հակամարտությանը, որոնց միջև մինչ օրս պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան», - ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հայտարարել է Հաջիևը:
Նա նշել է, որ Մուխթար Բաբաևը (COP29 նախագահ) հրավեր նամակ է հղել Հայաստանի արտգործնախարարին. «Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»։
Հաջիևն ասել է, որ COP29-ը համաշխարհային նախաձեռնություն է, և վճռական բանակցությունները դուրս են գալիս Հայաստանի և Ադրբեջանի սահմաններից։
«Հիմա ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի»,- ասել է նա։
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») 2024 թվականի նոյեմբերին կանցկացվի Ադրբեջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան