Հասարակություն 21:39 22/07/2024 Հայաստան

Պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը. Գարեգին Խումարյանը՝ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի մասին

«Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։  Ըտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին»,-հայտնում է Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը։

Նա գրում է.

«Առերևույթ տեղի ունեցող կուլիսային զարգացումները, ըստ իս, շատ նման են Քրեական օրենսգրքի 438, 441 հոդվածներում նկարագրված գործողություններին, և եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, Կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնել է։ Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ara Shirinyanի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ։
Կա ևս մեկ հանգամանք, որը, համադրված այդ հանդիպման և մրցույթի սպասվող արդյունքի հետ, կասկածի տեղ չի թողնում։ Այդ հանգամանքն առայժմ կպահեմ քննության համար։
Կարծում եմ՝ հասկանալի է, որ ավելին գիտեմ, քան հիմա գրում եմ:

Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան,  Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և արամ Սուքիասյան, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։

Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։

Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։
Համը դուրս է եկել։

Մրցույթի մնացած մասնակիցներին՝ Բելլա Հովհաննիսյան, Մհեր Մարգարյան, Միքայել Յալանուզյան, Լուսինե Պետրոսյան, Հակոբ Ռուբինյան, Նազելի Օհանյան, ձեր նկատմամբ ազնիվ չեն եղել:
Պահանջեք անկախ մրցութային հանձնաժողով: Իրավաբան վարձեք: Սկսեք նախապատրաստվել մրցույթի արդյունքը դատարանում բողոքարկելուն: Իսկ եթե ամսի 29-ից հետո մրցույթի արդյունքը դատարան չեք տանելու, հետ կանգնեք այս ֆարսը լեգիտիմացնող ֆոնային թեկնածուի անպատվաբեր դերից։ Ի նշան բողոքի՝ բոյկոտեք մրցույթը, ձեր հայտերը հետ վերցրեք և հայտարարեք այդ մասին։ Դեռ ժամանակ կա։

Եթե որոշում կայացնելու համար լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեք, ձեր տրամադրության տակ եմ։

Հանրային հեռարձակման ճակատագրով մտահոգ մարդկանց. ինձ հաճախ հարցնում եք` «բա մենք ինչ անենք, ինչով նպաստենք արդարացի հանգուցալուծմանը»: Բոլոր հնարավոր եղանակներով պահանջեք Հանրային հեռարձակողի խորհուրդ-ի անդամներից վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովը, որը նրանք չեղարկել էին 24 թվականի ապրիլի 5-ի N33-Լ որոշմամբ, և ռադիոյի տնօրենի մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով: Մնացել է մեկ շաբաթ: Իրավիճակ փոխելու համար ուղիղ այդքան ժամանակ ունենք»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:38
Այն, ինչ Թուրքիայի ու Ադրբեջանի համար հասանելի կամ իրականալի չի եղել, անում են Փաշինյանի միջոցով. Աբրահամյան
«Թուրքիայի ու Ադրբեջանի պայքարը հայկական պետականության և հայ ժողովրդի դիմադրությունն ապահովող համակարգերի դեմ է: Եվ այս համատեքստում պետք...
Աղբյուր` Panorama.am
09:35
Բոլիվիայում վթարի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է մահացել
Բոլիվիայում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս  9-ը վնասվածքներ է ստացել։ Այս մասին գրում է Eldeber...
Աղբյուր` Panorama.am
09:32
Հունվարի 27-ին փոխանակման կետերում ռուբլու փոխարժեքն աճել է, դոլարինը և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 27-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:04
Խոշոր վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհին
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 26-ին, ժամը 22։35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Աշտարակ...
Աղբյուր` Panorama.am
08:59
Տաթևի վանքից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին մոտ 30 մեքենա է մնացել խցանման մեջ
Հունվարի 26-ին, ժամը 23։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տաթևի վանքից...
Աղբյուր` Panorama.am
08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}