Կամո Արեյան. Այո, անհրաժեշտ է քաղաքը համալրել անձրևահեռացման նոր համակարգով
«Վերջին տեղումների ժամանակ մայրաքաղաքում գրանցվել են բազմաթիվ դեպքեր փողոցներում, անցումներում, ստորգետնյա հատվածներում, նույնիսկ մետրոպոլիտենում մակերևութային ջրերի»,-քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա նշեց, որ տեղումների քանակը մեծ էր, գերազանցում էր նորման, ցանկացած համակարգ նման տեղումների դեպքում կարող է չբավականացնել թողունակությունը, ինչի հետևանքով լինում են ջրականգներ։
«Այո, հիմնավորել ենք, որ անհրաժեշտ է քաղաքը համալրել անձրևահեռացման նոր համակարգով»,-ասաց Արեյանը՝ ավելացնելով, որ «Վեոլիա Ջուր»-ի հետ քննարկել են հարցը, այն պետք է ուժեղացնի սպասարկումը, քանի որ լավ չի սպասարկում։
Նա նաև նշեց, որ «Վեոլիա Ջուր» հետ պայմանագիրը վերանայելու 6 կետանոց առաջարկ են ուղարկել։
«Սպասում ենք կրկնակի քննարկման։ Վերանայելու գաղափարը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի մետրոպոլիտենը վնասներ չի կրել և աշխատում է իր բնականոն հունով
- Օգտատեր. Իսկ ես կասեմ՝ ջրալցումն աննախադեպ բառդակից է