ՀՀ ներքին պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը
2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %): Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքն աճել է 3 %-ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է մոտ 8 %-ով: Այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։
ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքը 2023 թ. արդյունքներով կազմել է 48,4 %, իսկ 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքները դեռ հաշվարկված չեն։
Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից վերցված վարկերին, ապա ՀՀ կառավարությունը կրճատել է դրանց ծավալը` փոխարենն ավելացնելով պետական պարտատոմսերը. հայկական դրամով պարտատոմսերը 2024 թ. 1–ին կիսամյակում կազմել են 49,2 %, արտասահմանյան վարկերը` 37,2 %, եվրապարտատոմսերը` 13,4 %: Օտարերկրյա վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 5 %–ով և կազմում է ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի մոտ 40 %–ը։
Առաջին կիսամյակում օտարերկրյա վարկատուների կառուցվածքն էապես չի փոխվել` ամենամեծ վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը (37,8 %)։ Բանկի տված վարկերի պորտֆելում աստիճանաբար նվազում է արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը, քանի որ Հայաստանը, ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափանիշների, արդեն չի համարվում արտոնյալ վարկի կարիք ունեցող երկիր։ Հետևաբար, մեր երկրի վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020–21 թթ., որոնք աստիճանաբար մարվում են։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները