Երկու դեպքում էլ զոհերի, մարդկային վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է․ Հայկ Մամիջանյան
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հունիսի 12-ին տեղի ունեցած գործողությունները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը։ Այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Գրվում են զեկույցներ՝ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Մարդիկ ցինիզմ են ունենում՝ ասելով, որ Հայաստանում ոստիկանները խաղաղ ցուցարարներին ծեծում են, նռնակներ նետում, բիրտ ուժ են կիրառում, բայց այդ «մարտի 1» չի։ Միջազգային զեկույցում գրում են՝ ժողովրդավարության հետ կապված խնդիրներ կան, բայց դե հո «մարտի 1» չի։ Կարծում եմ չկա հայ, որի համար «մարտի 1» սև էջ չէ, բայց «մարտի 1»-ն ու «հունիսի 12»-ը ունեն մեկ խիստ առանցքային ընդհանրություն՝ երկու պարագայում էլ զոհերի, մարդկային վնասների մեղավորը Նիկոլ Փաշինյանն է՝ «մարտի 1»-ին որպես ցուցարար, իսկ «հունիսի 12-ին» որպես վարչապետի աթոռին նստած մարդ։ Ես խորը ցավ եմ ապրում, երբ «մարտի 1»-ին զոհվածների հարազատները, հուսով եմ՝ անգիտակցաբար, չեն մատնանշում, թե ով է եղել այդ օրվա իրական մեղավորը։ Այդ օրվա զոհերի իրական մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Ոչ մեկը թող ինձ հեքիաթ չպատմի, ես անձամբ եմ լսել,թե ինչպես ինքը իրեն ողջունող մարդկանց պատասխանում էր ցինիզմով՝ ինչ եք ծափ տալիս, քարեր ու փայտեր վերցրեք, զինվե՛ք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է Փաշինյանի իշխանությունը պահելուն․ Հայկ Մամիջանյան
- Համալիրի տարածքը չեն տրամադրել սեպտեմբերին սպասվող «Սրբազան պայքար»-ի հավաքի համար․ ՈՒՂԻՂ