Այսօր խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է Փաշինյանի իշխանությունը պահելուն․ Հայկ Մամիջանյան
«Ինձ առաջարկվել էր այսօր խոսել խորհրդարանական դիվանագիտությունից, բայց շատ բարդ է խոսել մի բանի մասին, ինրը գոյություն չունի։ Էդ Փաշինյանն ա կարողանում խոսել բաներից, որոնք գոյություն չունեն»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նրա համոզմամբ՝ խորհրդարանական դիվանագիտությունն ուղղված է Փաշինյանի իշխանությունը պահելուն։
«Նրանք դիվանագիտներ չեն, Փաշինյանի աթոռապահներն են։ Այն բոլոր զեկույցներն ու գործողումները, որոնք արվում են,միտված են մեկ բանի՝ գնալ աշխարհում խաբել ու ասել, որ Հայաստանում բոլորը Փաշինյանի հետ համաձայն են, որևէ խնդիր չեն տեսնում Արցախի ու Հայաստանի հողերի հանձման։ Հետո էլ խաբել, որ Հայաստանում ժողովրդավարություն է»,- ասաց նա՝ նկարագրելով այսօրվա իշխանության խորհրդարանական դիվանագիտությունը։
Մամիջանյանը որպես օրինակ բերեց հայ-ադրբեջանական խորհրդարանական ֆորմատի ստեղծումը։
«Նրանք հանդիպել են։ Ո՛չ օրակարգ կա, ո՛չ որոշում, ո՛չ էլ արդյունք կա, բայց իրենք լուրջ դեմքով հանդիպում են»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին