Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ
Հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրվածությունը Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ՝ հայտնում ենք, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է մրցույթ՝ նշված գույքը վարձակալության հանձնելու նպատակով։ Այս մասին հայտնում են կոմիտեից։
«Ամսական վարձավճարի նվազագույն չափը 10,300,000 դրամ է։ Վարձակալության տրամադրման ժամկետը՝ 10 տարի։
Մրցույթի հաղթող է ճանաչվելու լավագույն պայմաններ առաջարկած և ըստ սահմանված կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը, իսկ հավասար գործակիցների միավորների դեպքում նախապատվությունը տրվելու է անշարժ գույքի համար բարձր վարձավճար առաջարկած մասնակցին:
Հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի օգոստոսի 20-ը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 2024 թվականի մայիսի 23-ին որոշում կայացրեց Հանրապետության թիվ 47 հասցեում գտնվող շենքն ու հողամասը մրցութային եղանակով վարձակալության հանձնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին