Պապիկյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին
«Շնորհակալություն եմ հայտնում Եվրոպական միությանը և անդամ երկրներին՝ Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին որոշման համար»,-X-իր միկրոբլոգում գրել է ՊՆ պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է՝ համագործակցության այս արդյունքը, որ հիմնված է Հայաստանի և ԵՄ միջև փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա, նպատակ է հետապնդում ամրապնդելու ՀՀ պաշտպանական կարողությունները:
«Վստահ եմ՝ սա նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամ հանդիսացող գործընկեր երկրների հետ երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության սերտացմանը»,-գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին