Սուրեն Սարգսյան. Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար
«Բայդենը շատ իմաստուն քայլ արեց»,-արձագանքելով Ջո Բայդենի՝ նախագահական ընտրությունների մրցապայքարից դուրս գալու որոշմանը՝ նման գնահատական է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Նրա խոսքով, դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ:
«Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, նա ԱՄՆ պատմություն լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:
Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր և, եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկերպ կհիշեին: Ի դեպ Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:
Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:
Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի»,-գրում է նա։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը
- Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու
- Բայդենը հայտարարել է՝ դուրս է գալիս նախագահական ընտրապայքարից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան