Հինգշաբթի օրը Բագրատ Սրբազանը կայցելի Երևանի Ավան վարչական շրջան
Հինգշաբթի օրը՝ հուլիսի 25-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու փոխարեն Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կայցելի Երևանի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոց։
Բագրատ Սրբազանը տեղեկացրել է, որ այսուհետև ամեն չորեքշաբթի, հինգշաբթի կայցելի Երևանի տարբեր բակեր, իսկ Սուրբ Աննա եկեղեցում հավաքներ կլինեն միայն երկուշաբթի օրերը։
«Ինչպես նախորդ անգամ ասացի՝ ձեր տների դռները բաց պահեք։ Այցելություններ կլինեն, նախապես կիմանաք՝ որ թաղամասերում են լինելու ։ Հիշեք՝ երկուշաբթի օրը, ժամը 19։30-ին սովորական մեր հանդիպումն է լինելու, իսկ հինգշաբթի օրը, հավանաբար նաև՝ չորեքշաբթի, այցելություններ կլինեն Երևանի թաղերը»,- ասաց նա։