
Բաքուն դատապարտել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշումը
Բաքուն կտրականապես դատապարտել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշումը։
«Սա ակնհայտորեն կողմնակալ բնույթ է կրում և հանդիսանում է տարածաշրջանում բաժանարար գծեր ստեղծելու քաղաքականության դրսեւորում»,- ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը՝ հավելելով․
«ԵՄ-ն պետք է դադարեցնի գործողությունները, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինությանն ու ռազմականացմանը և հասկանա, որ խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն»։