Ինչ հզոր փաստարկ՝ ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար. Սուրենյանցի արձագանքը Արամ Սարգսյանին ու Խզմալյանին
«Պսևդոարևմտամետներն ասում են՝ մենք Կովկաս չենք, Հարավ-արևմտյան Եվրոպա ենք: Ինչ հզոր փաստարկ՝ ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու համար»,-գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ արձագանքելով «Հանրապետություն» և Եվրոպական կուսակցությունների ղեկավարներ Արամ Սարգսյանի ու Տիգրան Խզմալյանի այսօրվա հայտարարություններին։
Հիշեցնենք, որ այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արամ Սարգայանը մասնավորապես հայտարարեց.
«Հայաստանը միանշանակ Եվրոպա է, մենք Եվրոպա ենք։ Եվ ճիշտ է իմ ընկեր Խզմալյանը, որը ասում է՝ մենք Կովկաս չենք, մենք Հարավարևմտյան եվրոպա ենք։ Ես էլ եմ այդպես համարում, թե Ուկրաինանա, թե Բելառուսը, թե Հայաստանը, թե Վրաստանը Եվրոպա ենք»։