Եվրոքվե. Ժողովրդավարական ուժերի հարթակը մտադիր է կազմակերպել ստորագրահավաք
Ժողովրդավարական ուժերի հարթակը մտադիր է կազմակերպել ստորագրահավաք Հայաստանի՝ ԵՄ անդակմակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Այդ մասին այսօր Եբրոպայի հրապարակում հայտարարեցին հարթակի մաս կազմող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։
45 օրում անհրաժեշտ է լինելու 50 հազար ստորագրություն, ինչը հարթակի ներկայացուցիչները բարդ են համարում։ Այսօրվանից սկսեն նախապատրաստական աշխատանքները։
«Հարթակի ներսում ու աջակիցների շրջանակում կա համախոհություն, որ հանրաքվեն անցկացվի, այդ մասին եղել են քննարկումներ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ, առայժմ վերջնական համախոհություն չկա, համենայն դեպս կա որոշում, որ մենք շարունակում ենք գործընթացը»,-հայտարարեց Հովսեփ Խուրշուդյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։