Կիրանցի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, Ադրբեջանին հանձնված տարածքների համար դրամական փոխհատուցում ստանալ
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց գյուղի բնակիչներից տեղեկացա, որ գյուղի 7 բնակիչ հրաժարվել է իրենց պատկանող, սահմանազատման անվան տակ Ադրբեջանին միակողմանի կերպով, հանձնված տարածքների համար պետական բյուջեից դրամական փոխհատուցում ստանալ։ Նրանց հրաժարվելու պատճառը դրամական փոխհատուցման չափը չէ, այդ մարդիկ համոզված են, որ իրենց պատկանող հողերը Ադրբեջանին հանձնումը անօրինական, հակահայկական գործընթաց է»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան