Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ․ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանություն
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպանություն հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Շենգենյան տուրիստական վիզաների դիմելու նպատակով այսօրվա գրանցումից սկսած՝ [email protected] գրանցման էլ. հասցեի պարամետրերը կփոխվեն։ Մեր կարողությունների նկատմամբ պահանջարկի գերազանցման, և գրանցման գործընթացը խաթարելու որոշ սուբյեկտների փորձերի պատճառով գրանցումն այժմ տեղի կունենա ժամը 20:00-ից մինչև գիշերը 02:00-ն (գրանցման պատուհանը բաց կլինի 6 ժամ): Վերոնշյալ ժամկետից հետո բոլոր նամակները, որոնք բավարարել են վերը նշված պայմանները, կներկայացվեն վիճակախաղի: Մինչև մեր հնարավորությունները լրացնելը, դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ»։