Համալիրի տարածքը չեն տրամադրել սեպտեմբերին սպասվող «Սրբազան պայքար»-ի հավաքի համար․ ՈՒՂԻՂ
Մարդկանց սարսափելի վախեցնում են։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով Գեղարքունիք կատարած այցին։
Նրա խոսքով, եթե իշխանությունը որևէ վախ չունի այս պայքարից, ապա ինչու՞ են մարդկանց վախեցնում։
«10-15 հոգի գաղտնի ծառայողներ էին, ԱԱԾ-ից էին , ինչ էին, անընդհատ հսկում էին, նկարում։ Մարդիկ մեծամասամբ պատրաստակամ են։ Այն մարդիկ, որոնք ակտիվ պայքարի մեջ են եղել հանդիպում ենք աշխատանքային այցերում, քան ՝ հանրահավաքային։ Մենք նպատակ չենք դրել անպայման հանրահավաքի տեսքով հանդիպել մարդկանց։ Ընդհանուր առմամբ գոհ եմ հանդիպումներից։ Տեսնում ենք մարդիկ խանութում, դրսում, չեն ուզում նկարվել, բայց աջակցում են շարժմանը»,- ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի սկզբին սպասվում է վերահավաք։
«Որոշակի կազմակերպչական փուլ ենք անցնում հիմա։ Իսկ սեպտեմբերի հանդիպման հետ կապված խնդիր ունենք տեղի հետ կապված։ Մեր ցանկությունը մեծ է, ուզում էինք մեծ հավաքը լինի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, չեղավ, պատճառաբանել են, որ այդ օրերին միջոցառումներ ունեն»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան