Սուրենյանց. Այս ընտրությունները բացահայտում են ԱՄՆ քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության բոլոր 50 տարածքային կազմակերպությունների ղեկավարներն աջակցել են Քամալա Հարիսի թեկնածությունը: Վերջինիս հաջողվել է նաև մի քանի ժամվա ընթացքում իր նախընտրական ծախսերի համար կոնսոլիդացնել մոտ 30 միլիոն դոլար: Հարիսն, ըստ ամենայնի, կդառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածու, սակայն երաշխավորված չէ նրա հաղթանակը Դոնալդ Թրամփի նկատմամբ:
Հարիսի հակառակորդները նշում են, որ նա չունի խարիզմա, լիդերի հատկանիշներ, գտնվում է Քլինթոնների կլանի ազդեցության տակ, հարում է ուլտրալիբերալ շրջանակների(նրան համարում են «կալիֆորնիական սոցիալիզմի» մոդելի կրող), փոխնախագահի պաշտոնում տապալել է անօրինական միգրացիայի դեմ կամպանանիան:
Բայդենը խաղից դուրս եկավ, սակայն ամերիկացիների ընտրության հնարավորությունը շատ մեծ չէ՝ նրանք ընտրություն են կատարելու ոչ պոպուլյար փոխնախագահի և դատարանի վճռով հանցագործ ճանաչված թեկնածուի միջև:
Այս ընտրությունները բացահայտում են ԱՄՆ քաղաքական համակարգի տոտալ ճգնաժամը»։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սարգսյան. Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար
- Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը
- Բայդենն իր աջակցութունն է հայտնել փոխնախագահ Քամալա Հարիսին` որպես դեմոկրատների միասնական թեկնածու