Իրավունք 14:25 22/07/2024 Հայաստան

Սևանի ավագանու անդամի սպանության գործով նորատուսցի Արայի որդին կալանավորվել է

Սևանի ավագանու անդամ  Արսեն Աֆիյանի սպանության գործով նորատուսցի Արայի որդին՝ 19-ամյա Լյովա Բանդուրյանը կալանավորվել է։ Տեղեկությունը հաստատել է  Քննչական կոմիտեն։

Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում, ապա ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին հարակից՝ Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու մոտ խուլիգանություն կատարելու, 37–ամյա տղամարդու՝ Արսեն Աֆիյանի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը։

ՔԿ-ից մանրամասնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 21:50-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ Արսեն Աֆիյանը, Աբովյան  քաղաքի 42-ամյա բնակիչը, վերջինիս կինը և ևս երկու անձ հաճախել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Երևանյան փողոցում տեղակայված հանգստյան գոտու ռեստորան, որտեղ ցանկացել են ընթրել։ Մատուցողին պատվեր տալիս հիշյալ հանգստյան գոտում հանգստացող 19–ամյա մի երիտասարդ՝ Լ․ Բ․-ն և 40–ամյա մի տղամարդ՝  Մ․Փ․-ն, դուրս գալով առանձնատնից, պահանջել են բարձր չխոսել։ 37 և 42–ամյա տղամարդիկ, հակադարձելով այդ պահանջներին, հայտնել են, որ իրենք բարձր չեն խոսում։

Նշված չնչին առիթն օգտագործելով՝ Լ․Բ․-ն, Մ․Փ․-ն և  ինքնությունը դեռևս չպարզված տղամարդը, մոտենալով ռեստորանի բացօթյա հատվածին, մուտքի մոտ հանդիպել են իրենց ընդառաջ եկող 37 և 42–ամյա տղամարդկանց։ Իրենց ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, ներկաների և այլ անձանց մոտ սարսափ առաջացնելու նպատակով, անտեսելով հանգստյան գոտում գտնվող այլ հաճախորդների ու աշխատողների ներկայությունը, նրանք փոխադարձ քաշքշուկի և վիճաբանության մեջ են մտել հիշյալ երկու տղամարդկանց հետ։ Այդ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, գոռգոռացել են, փոխադարձաբար ոտքերով և ձեռքերով հարվածել միմյանց մարմնի տարբեր մասերին:

Տեսնելով, որ 42–ամյա տղամարդը ակոսափող ատրճանակ է հանել, Մ․Փ․-ն նրան գցել է գետնին: Ապա հիշյալ առանձնատնից վերցնելով ապօրինի կերպով պահվող ակոսափող հրազենը՝ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, նախ այլ անձանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոց է արձակել 42–ամյա տղամարդու ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս, որից հետո վերցրել է վերջինիս ակոսափող ատրճանակը և դրել  իր գոտկատեղում։

Այնուհետև Մ․Փ․-ն կրակոց է արձակել հանգստյան գոտու անվտանգության աշխատակցի ուղղությամբ՝ նրա առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր՝ ծանր վնաս, որից հետո, Արսեն Աֆիյանին կյանքից զրկելու նպատակով, կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ։  Վիճաբանությունը և փոխադարձ ծեծկռտուքը դադարել է ներկա գտնվող առանձին անձանց միջամտության արդյունքում։

Վերոհիշյալ գործողությունների հետևանքով խաթարվել է հիշյալ հանգստյան գոտու բնականոն աշխատանքը, հաճախորդների ու աշխատակիցների ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիությունը՝ նրանց մոտ առաջացնելով տագնապի, վախի զգացում։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Մ․Փ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 6-րդ կետերով, 167-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:

19–ամյա Լ․Բ-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան` նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
#ՀՀքննչականկոմիտե



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:53
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:19
Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, ընտրություններում հավաքում է ձայների 87,6%-ը, բոլորին դեմ է քվեարկել 5.1%-ը
Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ exit poll-ի, հանրապետության ղեկավարի ընտրություններում հավաքում է ձայների 87,6 %-ը։...
Աղբյուր` Panorama.am
21:55
Վարչախմբի պարագլխի վերջին հայտարարությունը մեր համազգային հավաքական իրավունքների և ինքնութենական հիմքերի կազմաքանդում է. ՀՅԴ ԳՄ
ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ապազգային, ապապետական և  հակագիտական մտավարժանքներից ծնված...
Աղբյուր` Panorama.am
21:24
Մայր Տաճարում Հայոց բանակի օրվա կապակցությամբ կատարվեց Հանրապետական մաղթանք
Մայր Աթոռից հայտնում են, որ հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:13
Գյումրիում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայողի մшրմինը
Հունվարի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:20-ի սահմաններում ՌԴ քաղաքացի 35-ամյա Վիտալի Շևչենկոն ահազանգել է ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մանասյանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից
ՀՀ ՄԻՊ գրասենյակից հայտնում են. «Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի...
Աղբյուր` Panorama.am
17:16
Բաքուն արձագանքել է Փաշինյանին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ Բաքվի բանտում պահվող Արցախի հանրապետության նախկին...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար. Իշխան Սաղաթելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է. «Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության»...
Աղբյուր` Panorama.am
16:35
Պարտված պատերազմը հենց Փաշինյանին էր անհրաժեշտ, որպեսզի իրագործի այն, ինչ անում է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը կապ չունի համահայկական...
Աղբյուր` Panorama.am
16:20
Ըստ Փաշինյանի՝ նա հեծանիվ է քշում և սոխով ձվածեղ ուտում, որ ՊԱՏԵՐԱԶՄ ՉԼԻՆԻ. Միհրդատ Մադաթյան
«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միրհրդատ Մադաթյանը գրում է. «Իմ մոտ տպավորություն է, որ Փաշինյանին թվում է, որ մի...
Աղբյուր` Panorama.am
16:09
Լսե՛ք, հանգստացրե՛ք դուք նրան, նա կոչնչացնի Հայաստանը. Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասին
«Ես ինչ կապ ունեմ, մենք հազար կիլոմետր այն կողմ ենք ապրում... Ես ե՞մ այդ պատերազմը սկսել»,-Բելառուսում ընթացող ընտրությունների ֆոնին...
Աղբյուր` Panorama.am
14:27
Ինչո՞ւ Մասիս սարին հավակնելու «մեղքի» մեջ չթաթախված ասորիներին էլ հայերիս նման ցեղասպանության ենթարկեցին Օսմանյան կայսրությունում. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր էջում գրում է. «Երբ սովորական հաշվիչի միջոցով փորձում ես կատարել պարզագույն մաթեմատիկական...
Աղբյուր` Panorama.am
14:15
Խոշոր շղթայական ավտովթար՝ 7 մեքենայի մասնակցությամբ
Հունվարի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արսեն Ալեքսանյանը իր վարած...
Աղբյուր` Panorama.am
13:58
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փարիզը կոչ է արել Բաքվին դադարեցնել Նոր Կալեդոնիայում իրավիճակն ապակայունացնողներին աջակցելը
Ադրբեջանի հովանու ներքո մետրոպոլիայից անկախության կողմնակիցների կողմից միջոցառումների անցկացումը Նոր Կալեդոնիայում (Ֆրանսիայի անդրծովյան տարածք)...
Աղբյուր` Panorama.am
13:32
Վերևին Լարսում Ավելի քան 500 հայկական բեռնատար է կուտակվել
ՌԴ Հյուսիսային Օսեթիայի երթևեկության կառավարման կենտրոնը տեղեկություն է տարածել Վերին Լարսի անցակետում կատակված բեռնատարների վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am
12:51
Մարդիկ պատասխանում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը
Սոցիալական հարթակներում հայաստանի հասարակական-քաղաքական գործիչներն արձագանքել են նախօրեին հայոց ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Միակ լուծումը հայկական կառավարություն ունենալն է. հայկական, ոչ թե «յան» ազգանունով. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.   «Հարկերից ու տրանսպորտից մինչև անվտանգություն, Հայոց ցեղասպանության ճանաչման հաջող...
Աղբյուր` Panorama.am
12:15
Բելառուսում ընթանում է նախագահական ընտրությունների հիմնական փուլը, արտերկրում ընտրատեղամասեր չեն բացվել
Բելառուսում բացվել են ընտրատեղամասերը նախագահական ընտրությունների հիմնական փուլի քվեարկության համար։ «Հունվարի 26-ին ընտրատեղամասերը...
Աղբյուր` Panorama.am
19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}