Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել
Ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, երեկ Ժամը 19:00-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տարոն 2 թաղամասի շենքերից մեկի բակում կնոջ դի կա։
Մինչ ոստիկաններն ու պարեկները կժամանեն դեպքի վայր, «Վանաձոր» շտապօգնության կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է նշված վայր, որտեղ հայտնաբերել են նույն թաղամասի բնակիչ 60-ամյա Ալլա Ս.-ի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը 5-րդ հարկում հյուրասենյակի պատուհանները մաքրելիս է եղել, երբ անզգուշաբար վայր է ընկել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, իսկ ձեռքում առկա է եղել պատուհանի ապակիները մաքրելու նպատակով օգտագործված մաքրման կտորը։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան