Փաշինյանի աներձագը հրապարակել իր կոշիկների լուսանկարը
Նիկոլ Փաշինյանի կնոջ եղբայրը, որ ԱԺ պատգամավոր է, ի պատասխան մամուլի հրապարակման հրապարակել է իր կոշիկների լուսանկարն ու մասնավորապես գրել.
«Օրերս lurer.com լրատվական կայքն անդրադարձել է իմ հանդերձանքին, մասնավորապես՝ կոշիկներին՝ ներկայացնելով, թե իբր հագել եմ Loro Piana բարձրակարգ բրենդի կոշիկներ։ Տեղեկությունն իհարկե չի համապատասխանում իրականությանը։ Կարծում եմ՝ լրատվամիջոցների տեղեկություններ փնտրելու և ստանալու իրավունքի իրացումը կարող էր ավելի արդյունավետ և հանրության համար օգտակար իրականացվել, մասնավորապես՝ կոշիկներիս ենթադրյալ բարձր գնի վերաբերյալ սուտ տեղեկատվություն տարածելու փոխարեն հանրությանն ավելի կարևոր ու իմաստալից տեղեկություններ է պետք հաղորդել։
Այնուամենայնիվ, եթե lurer.com-ի խմբագրակազմին հուզում է կոշիկներիս իրական արժեքը/բրենդը, ապա թյուրիմացությունից խուսափելու նպատակով, այս հրապարակմանը կկցեմ կոշիկներիս նկարը՝ իր բրենդի և արժեքի նշումով:
Ինչ վերաբերում է մաքսանենգության մասին «լուրերին», որը նույնպես տեղ է գտել հոդվածում, նշեմ նաև, որ զրպարտությունը հերքելու պահանջով ներկայացրածս բոլոր հայցերը դատարանը բավարարել է։ Եվ հույս ունեմ, որ ստիպված չեմ լինի նաև lurer.com-ին դատական կարգով պարտավորեցնելու հերքել իմ հասցեին արված զրպարտությունը»։
Հետաքրքիր է՝ քրոջ շնորհիվ պատգամավոր դարձած ֆիլմերում երկրորդական-երրորդական դերեր ունեցող Հրաչյան մինչ 2018-ը կարո՞ղ էր 170 եվրո արժողությամբ կոշիկ հագնել։